Ոճ, վարպետություն և վստահություն

Black Barbershop-ը պարզապես մազերի կտրման և հարդարման սրահ չէ․ սա այն վայրն է, որտեղ դու գալիս ես կերպարանափոխվելու, լիցքավորվելու նոր էներգիայով և հեռանում ես միայն դրական էմոցիաներով: Այստեղ յուրաքանչյուր մանրուք մտածված է, որպեսզի քո այցը դառնա իսկական փորձառություն, ոչ թե սովորական ծառայություն:

Զանգահարել 10:00 - 21:00

Մեր մասին

Black Barbershop-ը ծնվել է գաղափարից, որ տղամարդկանց սանրվածքը պարզապես հիգիենա չէ․ դա ինքնարտահայտման, ուժի և վստահության ձև է: Մենք ստեղծել ենք վայր, որտեղ յուրաքանչյուր այց դառնում է փորձառություն՝ ոճ, մշակույթ և վստահություն մեկտեղված: Մեզ համար բարբերինգը մազ կտրելը չէ․ դա տղամարդկային էներգիայի մշակույթ է՝ խորը արմատներով ու բարձր ստանդարտներով: Հաճախորդները մեզ մոտ գալիս են ոչ միայն նոր սանրվածքի, այլև նոր էներգիայի համար:

Մեր նպատակը Հայաստանում ժամանակակից և պրոֆեսիոնալ բարբերինգի մշակույթ ձևավորելն է՝ ապահովելով անհատական մոտեցում, բարձր սպասարկում և հարթակ, որտեղ հնարավոր է սովորել մասնագիտությունը ճիշտ ձևով:

Տեսնել ավելին
Ալվինա
Հովակիմյան
Վրեժ
Սամսոնյան
Տատյանա
Գալյամովա
Արտակ
Կարապետյան
Ալվինա
Հովակիմյան
Զավեն
Ավագյան
Լիանա
Սամսոնյան
Գրիգոր
Հարությունյան

Ծառայություններ

Կտրվածք

9,000 - 10,000

Կտրվածք մեքենայով

7,000

Մանկական կտրվածք

7,000

Մորուքի մշակում

7,000

Սափրում

6,000 - 8,000

Մազերի տոնավորում

6,000 +

Մորուքի տոնավորում

5,000 +

Հարդարում

4,000

Դեմքի խնամք

8,000

Մազահեռացում

2,000 - 6,000

Սև դիմակ

3,000

Ոտնահարդարում

12,000 - 20,000

Մատնահարդարում

7,000

Վստահեք Ձեր արտաքին խնամքը մեր փորձառու մասնագետներին

40% զեղչ մեկ այցով

Քո սանրվածքն ու մորուքը վստահիր մեզ, իսկ մատնահարդարման և ոտնահարդարման ծառայությունները ստացիր 40% զեղչով:

Տեսնել ավելին

Գրանցվեք հիմա

Մի հետաձգիր, գրանցվի՛ր հենց հիմա և բացահայտիր քո նոր ոճը՝ ձևավորված փորձով ու ճաշակով:

Գրանցվել
5.0

Բարբերինգի պրոֆեսիոնալ դասընթաց 0-ից

Մեզ մոտ սանրվածքը ձևավորվում է ձեռքով, բայց սկսվում է մտածելակերպից: Եթե երբևէ քեզ մոտ ցանկություն է առաջացել ոչ միայն նստել բարբերի աթոռին, այլ կանգնել դրա հետևում՝ ապա դու ճիշտ տեղում ես: Մեր «Բարբերինգի պրոֆեսիոնալ դասընթացը 0-ից» կառուցված է այնպես, որ ոչ թե պարզապես սովորեցնի սարքավորումներ պահել, այլ դարձնի քեզ իրական բարբեր՝ սեփական մտածողությամբ ու ոճով:

Դասընթացը անցկացվում է փորձառու վարպետի ուղեկցությամբ և ներառում է.

  • տեսական փուլ՝ գործի հիմնական կանոններ ու մտածելակերպ,
  • տեխնիկական փուլ՝ սարքավորումների ճիշտ կիրառություն,
  • գործնական փուլ՝ իրական փորձառություն հաճախորդների հետ:

Ավարտին դու ստանում ես ոչ միայն սերտիֆիկատ, այլ նաև պատրաստի պորտֆոլիո՝ քայլելու աշխատանքի աշխարհ: Սա հարթակ է, որտեղ կարելի է սկսել բարբերինգը 0-ից և դառնալ մասնագետ՝ պատրաստ ստեղծելու սեփական ոճը:

Տեսնել ավելին

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ ընտրել մեզ:

Մեր մոտ յուրաքանչյուր այց վերածվում է հաճելի փորձի․ մեր վարպետներն ունեն տարիների փորձ և մշտապես հետևում են նորություններին: Մենք կարևորում ենք ոչ միայն արդյունքը, այլև գործընթացը․ ապահովում ենք մաքուր և հիգիենիկ միջավայր, ախտահանված գործիքներ ու հարմարավետ սպասարկում: Մենք հարգում ենք Ձեր ժամանակը և ապահովում արագ, կազմակերպված ու արդյունավետ սպասարկում՝ առանց ավելորդ ձգձգումների:

Որքա՞ն է տևում սանրվածքը կամ մորուքի հարդարումը:

Մեր մոտ յուրաքանչյուր ծառայության տևողությունը կախված է ընտրված ոճից ու բարդությունից․ միջինում 30-45 րոպե է տևողությունը, իսկ եթե համադրում եք մի քանի ծառայություն՝ ժամանակը կարող է երկարել: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մանրուքներին, որպեսզի արդյունքը լինի կատարյալ և համապատասխանի ձեր ցանկությանը:

Պե՞տք է արդյոք նախապես գրանցվել:

Այո, խորհուրդ ենք տալիս միշտ նախապես ամրագրել ժամը: Դա կօգնի խուսափել հերթերից, ընտրել ձեզ հարմար ժամն ու վարպետին, ինչպես նաև ստանալ առավելագույն հարմարավետություն: Իհարկե, կարող եք փորձել մոտենալ նաև առանց գրանցման, բայց գրանցված հաճախորդները միշտ ունեն առաջնահերթություն: